Ռազմական

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Բրյանսկի գյուղերից մեկը. տարեց կին է մահացել

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Բրյանսկի գյուղերից մեկը. տարեց կին է մահացել
Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է Բրյանսկի մարզի Բելայա Բերյոզկա գյուղը, տարեց կին է մահացել, երեք վիրավոր կա։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։ «Ցավոք, մահացել է 1939 թվականին…

Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է Բրյանսկի մարզի Բելայա Բերյոզկա գյուղը, տարեց կին է մահացել, երեք վիրավոր կա։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։

 

«Ցավոք, մահացել է 1939 թվականին ծնված մի կին։ Երեք մարդ, այդ թվում` 16-ամյա մի դեռահաս, թեթև վնասվածքներ են ստացել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում»,- գրել է Բոգոմազը Telegram-յան ալիքում։

 

Մարզպետը նշել է, որ գնդակոծության պատճառով երեք բնակելի շենք է հրկիզվել։ Օպերատիվ ծառայությունները վերացնում են գնդակոծության հետևանքները։

 

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

 

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

 

[b45ce3bbb3105d019bf39fcb3daea3f6.jpeg]

[ba6f7005f426611339cc7deba3d8eac6.jpeg]

[86287780f17997278f5f5df4b3cfa9ab.jpeg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250