Հայտնի ուկրաինացի կարատեիստը կասկածվում է «Կրասնոդար» սուզանավի նախկին հրամանատարի սպանության մեջ
Ուկրաինայի շոտոկան կարատե-դո ֆեդերացիայի նախկին նախագահ Սերխի Դենիսենկոն ձերբակալվել է ՌԴ ՊՆ մոբիլիզացիոն աշխատանքների գծով քաղաքային վարչության պետի տեղակալ Ստանիսլավ Ռժիցկիի սպանության կասկածանքով, հայտնում է SHOT թելեգրամյան ալիքը։
Ալիքի տվյալներով՝ Դենիսենկոն ծնվել է Ուկրաինայի Սումիի մարզում։ Նա ունի սև գոտի, յոթերորդ դան (իննից): Ուկրաինայի կարատե-դո ֆեդերացիայի նախագահը Ռուսաստանում, հավանաբար, մարզչական աշխատանքով է զբաղվել։ Այսօր նրան բերման են ենթարկել Տուապսեում վարձակալած բնակարանում, որտեղ քննիչները հայտնաբերել են խլացուցիչով ատրճանակ, որից նա, ենթադրաբար, կրակել է Ռժիցկիի վրա։
Սանկտ Պետերբուրգի շոտոկան կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Կոնստանտին Պլենկովն ասել է, որ չի հավատում Դենիսենկոյի մասնակցությանը սպանությանը։ Նրա խոսքով՝ ուկրաինացին չափազանց ազնիվ ու պարկեշտ է նման բան անելու համար։ Ճիշտ է, նա նշել է, որ իրենք վերջին անգամ կապ են ունեցել հատուկ գործողության մեկնարկից առաջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սև լճի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված...
Ադրբեջանը կրակ է բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափ...
Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը, կիրառել է ականանետ․ Արցախի ՊՆ
Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տր...
Ադրբեջանը կրակ է բացել արտեզյան ջրհորը նորոգող արցախցիների ուղղությամբ
Այսօր կեսօրին Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Տեղեկությունը հայտ...