«Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանը նույնիսկ «ոչ» ասելու ռեսուրս չունի. իրանագետ
Մեր իշխանությունները հայտարարում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն նշանակում է նաև անկլավներ. երկու այդպիսի անկլավ նստած է մեր երկու միջազգային մայրուղիների վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է իրանագետ Հարութ Առաքելյանը:
«Հայաստանի անկախության առաջին օրերին, երբ Տիգրանաշենը դարձավ հայկական, մենք կարողացանք դեպի Սյունիք եւ դեպի Արցախ ճանապարհ ունենալ, որ կարողանանք զինտեխնիկա տեղափոխել: Եթե մի պահ պատկերացնենք, որ Տիգրանաշենը լինի ադրբեջանական մենք չենք ունենալու մայրուղի, որ Իրանը հույս կունենա, որ այդտեղով բեռնափոխադրում կիրականացնի դեպի Եվրոպա:
Լուրերով հայտարարում են 250 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության համաձայնագրի մասին: Այդ 250 մլրդ դոլարը միջինը մոտ մեկ մլն կոնտեյներ է: Այդ մեկ մլն կոնտեյները որտեղո՞վ պետք է անցնի, Տաթեւի ճանապարհո՞վ: Դա անհնար է: Ես սրա անունը դրել եմ «մեդիա օրգազմ», որ ժողովրդին ասում են՝ տեսեք-տեսեք, ինչ կարեւոր բան է տեղի ունենում, բայց տակից այլ բան է տեղի ունենում»,-ասել է նա:
Իրանագետը նկատեց, որ անկլավներն Ադրբեջանին հանձնելու հարցում Իրանը մեծ խնդիր է տեսնում. «Ամիսներ առաջ իրանական խմբավորումը, որն Ադրբեջանում է աշխատում, մի հայտարարություն տարածեց, եւ ես այդ ժամանակ գրեցի, որ դա զգուշացում էր Հայաստանին, որտեղ ասվում էր, որ չլինի այնպես, որ դուք իրավական լուծումների արդյունքում ձեր տարածքներից որոշ հատվածներ տաք Ադրբեջանին, որի արդյունքում մենք որպես Իրան այլեւս ոչինչ չենք կարող անել՝ աջակցելու առումով: Դա եղել է 8-9 ամիս առաջ, իսկ այսօր տեսնում ենք, որ մենք մեր ձեռքով այդ տարածքները տալիս ենք»,-ասել է նա:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցում խոչընդոտը հենց Իրանն է, Հարութ Առաքելյանն ասաց, որ իրականում Հայաստանն այսօր անգամ «ոչ» ասելու ռեսուրս չունի:
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի հեռուստատեսությունը Հայաստանը Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի կանխատեսումը ՀՀ-ն մայրաքաղաք Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան։ Այս մասին թվիթերյան...
Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը կարող է վերաճել ավելի լայնածավալ հանցագործության․ Արցախի ԱԳՆ
ԼՂ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին: «Վերջին...
Հ1-ը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, Արցախն էլ փոխարինել է Լեռնային Ղարաբաղով․ ԱՀ ՄԻՊ
Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն...
Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսության» մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական...