Ուկրաինական ԶՈԻ-ն ամերիկյան ռեակտիվ արկերով հարվածել է Ռուսաստանին
Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ Ռուսաստանի տարածքին ամերիկյան ռեակտիվ արկերով հարվածներ են հասցրել։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Աղբյուրը հաղորդում է, որ նախօրեին, երեկոյան Ուկրաինայի զինված ուժերը հինգ արկ են բաց թողել Բելգորոդ մարզի գյուղերից մեկի ուղղությամբ, որը գտնվում է սահմանից 30 կմ հեռավորության վրա: Վնասվել է 9 առանձնատուն, մեկ բազմաբնակարան շենք և երկու ավտոմեքենա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ոչ ոք չի տուժել։
Նշվում է, որ գնդակոծությունն իրականացվել է Խարկովի մարզի Չուգուևի շրջանի Վոլչանսկ քաղաքի կողմից։
Հատկանշական է,ո ր ռուսական կողմը միշտ հրապարակում է լուսանկարներ՝ գնդակոծված հատվածներից, սակայն առայժմ որևէ լուսակար չի հրապարակվել։
Նմանատիպ հոդվածներ
Կրկին ապատեղեկատվություն․ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրութունը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 18- ին ժամը 21։15-ի սահմաններում փ...
Մենք Ադրբեջանի հետ որևէ սահմանային խնդիր չունենք. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
Բարեբախտաբար, մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ զարգանում են։ Մենք այդ երկրի հետ որևէ սահմանային կամ անվտանգային խնդի...
Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է՝ հատուկ ջոկատայինները մարտական պատրաստությամբ կզբաղվեն «Վագներ»-ի հետ
Բելառուսի հատուկ նշանակության ստորաբաժանումները եւ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչները միասին կզբաղ...
Արցախի ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ԱՀ ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 12-ին` ժամը 09:25-ի սահմաններում կ...