Տեսանյութը վաղուցվա է․ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշ չկա, սակայն դա ռուս խաղաղապահների շնորհիվ չէ
Այսօր համացանցում տեսանյութ տարծվեց, որին կից նշվում էր, թե ռուս խաղաղապահները Հակարիի կամրջի վրա տապալում են ադրբեջանցիների կողմից ապօրինաբար տեղադրված դրոշը։ Շատերի մոտ ընկալվում է, թե տեսանյութում երևացողը վերջին օրերին է տեղի ունեցել, սակայն կադրերում երևում են հունիսի 15-ին տեղի ունեցած դեպքերը։
Auroranews-ի հավաստի տեղեկություններով՝ այս պահին Հակարիի կամրջի վրա, ՀՀ պետական տարածքում ադրբեջանական դրոշ չկա, սակայն դա ռուս խաղաղապահների գործունեության արդյունքը չէ։
Ավելին, մեր ձեռքի տակ եղած տվյալների համաձայն, նշված տեսանյութը խեղաթյուրում է հունիսի 15-ին տեղի ունեցած դեպքերի հաջորդականությունը։ Ենթադրվում է, որ այս տեսանյութը տարածվում է քարոզչական նպատակով։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Նշվում է, որ հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուլղարիայում քահանան վազում է Զելենսկու ավտոշարասյան կողմ, անիծում նրան
Բուլղարիայում ուղղափառ քահանան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյան դիմացով վազել է և «կտրել նրան եկեղեցու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «2 բարակ լենտ ա թքած-կպցրած»․ Ավինյանն առաջարկեց այս շաբաթ ոչ մեկին որևէ քանդման թույլտվություն չտալ
Աճառյան փողոցում խորը փոս է փորված, 2 բարակ լենտ է թքած-կպցրած, մեքենան ընկել է փոսը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրիգոժինը նոր հայտարարություն է տարածել
«Մենք չենք պատրաստվում վայր դնել մեր զենքերը Պուտինի և ԱԴԾ-ի խնդրանքով: Մենք չենք ցանկանում ապրել մի երկրում, որտեղ տիրո...
Թբիլիսին բացառում է Սաակաշվիլիի ազատ արձակման հարցով Կիևի հետ խորհրդակցությունների անցկացումը
Թբիլիսին բացառում է Սաակաշվիլիի ազատ արձակման հարցով Կիևի հետ խորհրդակցությունների անցկացումը, հայտարարել է իշխող «Վրացա...