Զելենսկին մտադիր է եղել ավելի շուտ սկսել հակահարձակումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կողմ է եղել ավելի վաղ հակահարձակման անցնելուն։ Նրա խոսքով՝ նա իր դիրքորոշումն արտահայտել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ զրույցներում, ինչպես նաև փորձել է դրա համար զենք ստանալ։
«Ես երախտապարտ եմ Միացյալ Նահանգներին՝ որպես առաջնորդ մեզ աջակցություն ցուցաբերելու հարցում… Այնուամենայնիվ, ես նրանց, ինչպես նաև եվրոպացի առաջնորդներին ասացի, որ մենք կցանկանայինք ավելի վաղ սկսել մեր հակահարձակումը, և դրա համար մեզ անհրաժեշտ են բոլոր զենքերը և զինամթերք. Ինչո՞ւ։ Որովհետև եթե ավելի ուշ սկսենք, մենք շատ ավելի դանդաղ կշարժվենք»,- CNN-ին ասել է Վլադիմիր Զելենսկին:
Վլադիմիր Զելենսկին հակահարձակման ներկայիս տեմպերը բացատրել է մարտի դաշտում «դժվարություններով»։ «Ես ուզում էի, որ մեր հակահարձակումը շատ ավելի վաղ տեղի ունենար, քանի որ բոլորը հասկանում էին, որ եթե այն ավելի ուշ ծավալվի, ապա մեր տարածքի մեծ մասը ականապատված կլինի։ Մենք մեր թշնամուն ժամանակ և հնարավորություն ենք տալիս ավելի շատ ականներ տեղադրելու և պաշտպանական գծերը պատրաստելու համար»,- պարզաբանեց նա։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական զորքերի առաջխաղացման դանդաղման պատճառ են դարձել հորդառատ անձրևները։ Նա ասել է, որ Ուկրաինան ցանկանում է արդյունքները ցույց տալ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը կսկսվի հուլիսի 11-ին։