«Վագներ»-ի մոտ 500-600 վարձկաններ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունից թռչել են Մոսկվա․ ԶԼՄ
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մոտ 500-600 վարձկաններ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքից թռչել են Մոսկվա, հայտնում է Jeune Afrique-ը։
Լրագրողների տեղեկություններով՝ Բանգիի օդանավակայանից երկու չվերթ է իրականացվել, ևս մեկ ինքնաթիռ մնացել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում։
Վերջին տարիներին Ռուսաստանը ակտիվորեն մեծացնում է իր ազդեցությունը Աֆրիկայում, այդ թվում՝ մայրցամաք ուղարկելով «Վագներ»-ի վարձկանների։ Մասնավորապես, վարձկանները տեղակայված են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Մալիում, Լիբիայում, Հյուսիսային և Հարավային Սուդաններում։
2023 թվականի հունվարին Politico-ն գրել էր, որ 2022 թվականին խմբավորումն զգալիորեն ընդլայնել է իր գործունեությունը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, և երկրում ոսկու արդյունահանումից նրա շահույթը կարող է աճել մինչև մեկ միլիարդ դոլար:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից մի քանի օր անց ասել է, որ ռուս ռազմական հրահանգիչները կշարունակեն աշխատել Աֆրիկայում։ Նախարարը չի մանրամասնել, որ խոսքը կոնկրետ խմբավորման վարձկանների մասին է, սակայն նշել է, որ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության և Մալիի իշխանությունները պաշտոնապես դիմել են այս մասնավոր ռազմական ընկերությանը՝ իրենց ղեկավարության անվտանգությունն ապահովելու խնդրանքով։
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Կրեմլը հայտարարել է Սիրիայի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության և Մալիի իշխանություններին, որ վերահսկողության տակ է վերցրել «Վագներ»-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել արտեզյան ջրհորը նորոգող արցախցիների ուղղությամբ
Այսօր կեսօրին Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Տեղեկությունը հայտ...
Հրադադարի խախտման դեպքեր՝ Մարտունու և Շուշիի շրջաններում. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի 2 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանո...
Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սև լճի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված...