Ուկրաինական պատերազմում «Վագների» վարձկաններին կփոխարինեն Չեչնիայի զինվորականները
Ռուսաստանի իշխանությունները մտադիր են էլ ավելի շատ բանտարկյալներ և չեչեն զինվորականներ ուղարկել Ուկրաինա՝ երկրում լիարժեք մոբիլիզացիայից խուսափելու համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպական հետախուզության աղբյուրները։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ռուսական բանակում կադրերի պակասը ձևավորվել է մայիսի վերջին՝ Բախմուտից Վագներ ՄՌԿ-ի հեռանալուց հետո, ինչն իր հերթին ստիպել է ռուս զինվորականներին լրացուցիչ ռեսուրսներ փոխանցել այս ուղղությամբ։
Պատերազմին մասնակցելու համար ՌԴ պաշտպանության նախարարության կողմից հավաքագրված գերիների թիվը Bloomberg-ի աղբյուրը գնահատել է մոտ 15 հազար մարդ, նրա կարծիքով՝ այն կարելի է ավելացնել։
Հյուսիսային Կովկասի և զինված հակամարտությունների գծով մասնագետ, վերլուծաբան Հարոլդ Չեմբերսը քննադատաբար է վերաբերվել հրապարակված տեղեկատվությանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը 00։10- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջաններ...
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կրակելով Ճարտարում աշխատող կոմբայնի ուղղությամբ
ԱՀ ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրա...
Ադրբեջանն Արցախում կրակել է կոմբայնի ուղղությամբ
Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալա...
Ադրբեջանը հերթական ապատեղատվությունն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները...