Ռուսաստանի կեսն աջակցել է «Վագների»-ի ապստամբությանը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի բնակչության կեսը սատարել է Եվգենի Պրիգոժինին ապստամբության ժամանակ, և որ այժմ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ կանի երկրում իր իշխանությունն ամրապնդելու համար։
Ըստ ուկրաինական հետախուզության, Զելենսկին ասել է, որ Կրեմլը վերլուծել է իրավիճակը և տեսել, որ «Վագների» ղեկավարին աջակցում է ռուսների զգալի մասը, ովքեր սկսել են լրջորեն կասկածել իշխանության համարժեքությանը։
Նույն հարցազրույցում Ուկրաինայի առաջնորդն անդրադարձել է Զապորոժյեի ատոմակայանում տիրող իրավիճակին, Ռուսաստանի հարավ-արևմտյան շրջանների գնդակոծմանը։
Նա կարծում է, որ հանուն պատերազմի ընթացքում շրջադարձային պահի և իր նպատակներին հասնելու համար Մոսկվան ունակ է կատարելապես անխոհեմ գործողությունների, այդ թվում՝ սադրանքի ԶԱԷԿ-ում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն այս դեպքում ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ։ Նա նաև հիշեցրել է, որ ռուսական կողմը ամեն կերպ փորձում է հասկացնել, որ դիվերսիայի սպառնալիքը գալիս է Կիևից։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական կեղծ պնդումն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բա...
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանու...
Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել. Արցախի ՊՆ
Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետև...
Մոտ ապագայում ուկրաինական բանակը կհամալրվի թուրքական արտադրության հաուբիցներով
Հուլիսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ բրիգադի գեներալ Ալեքսեյ Գրո...