ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Հորդանանի արևմտյան ափին իսրայելական գործողության արդյունքում
Երկուշաբթի Ջենին քաղաքում իսրայելական հակաահաբեկչական գործողության ժամանակ Հորդանան գետի արևմտյան ափին լայնածավալ բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ուժերի միջև, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի գիշերը սկսված գործողության ընթացքում առնվազն 10 պաղեստինցի է զոհվել, ևս առնվազն 20-ը ձերբակալվել են։ Այժմ իսրայելական բանակը շարունակում է գործողությունը ոչ միայն Ջենինում, այև Հորդանան գետի արևմտյան ափի այլ բնակավայրերում։
Գործողության ընթացքում իսրայելցի զինվորականները, ի թիվս այլ բաների, հայտնաբերել են պայթուցիկ սարքերի արտադրության լաբորատորիա և պահեստ՝ հարյուրավոր սարքերով, որոնք պատրաստ են օգտագործման, ինչպես նաև երկու պահեստ՝ ինքնաշեն ռումբերով։
Բացի այդ, բախումներ են տեղի ունեցել Արևմտյան ափի հրեական բնակավայրերի բնակիչների և պաղեստինցիների միջև, նրանք քարեր են նետել միմյանց վրա։
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» զինյալ շարժումն Իսրայելի գործողություններն անվանել է «կոտորած» և խոստացել պատասխանել դրան։
Մինչդեռ ՀԱՄԱՍ շարժումը, որը վերահսկում է Գազայի հատվածը, կոչ է արել պաղեստինցի երիտասարդներին միանալ իսրայելցիների հետ բախումների մեջ ներգրավվածներին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը պատրաստվում է ԼՂ-ում «Վրեժ–3» գործողության. ադրբեջանագետ
«Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Վրեժ–3» գործողությունը», սրա մասին ասվում է ադրբեջանական պետական «Az Tv...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռակոծվել է Լվովը․ կան զոհեր և վիրավորներ
Լվովում գիշերը ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմական մեքենա, ոստիկաններ. իրավիճակը` Ռոստովի կենտրոնում
Ռոստովի մարզում տեղի ոստիկանությունը հայտարարել է պլան «Крепость», գրում են ռուսական թելեգրամյան ալիքները։Մարզի ՆԳՆ գլխա...
Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հ...