Նեթանյահուն հայտարարել է Ջենինում հակաահաբեկչական գործողության ավարտի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի այցելել է Ջենինի մոտ գտնվող Սալեմ անցակետը և հայտարարել քաղաքում հակաահաբեկչական գործողության ավարտի մասին՝ զգուշացնելով, որ դա մեկանգամյա գործողություն չէ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ես շնորհավորում եմ մեր խիզախ մարտիկներին, ովքեր Ջենինում ոչնչացրին ահաբեկիչների մեծ թվով թիրախներ և այդպիսով կանխեցին բազմաթիվ հարձակումներ: Այժմ մենք ավարտում ենք առաքելությունը, և կարող եմ ասել, որ մեր լայնածավալ գործողությունը Ջենինում մեկանգամյա չէ։ Այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկչությունը արմատախիլ անելու անհրաժեշտություն կա, մենք թույլ չենք տա, որ Ջենինը նորից ապաստան դառնա ահաբեկիչների համար, և մենք կկործանենք և կճնշենք ահաբեկչությունը, որտեղ տեսնենք»,- ասել է Նեթանյահուն իր գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Իսրայելի վարչապետի հետ միասին Սալեմի անցակետում ներկա է գտնվել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարները նրանց ներկայացրել են Ջենինում տիրող իրավիճակը և գործողության ընթացքը։
Նեթանյահուն մեկնաբանել է նաև Թել Ավիվում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունը՝ նշելով հարձակվողին վնասազերծած քաղաքացու խիզախությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հ...
Հրադադարի խախտման դեպքեր՝ Մարտունու և Շուշիի շրջաններում. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի 2 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանո...
Ադրբեջանը կրակ է բացել արտեզյան ջրհորը նորոգող արցախցիների ուղղությամբ
Այսօր կեսօրին Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Տեղեկությունը հայտ...
Հրադադարի խախտում՝ Արցախում․ ՌԴ ՊՆ
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր...