ՆԱՏՕ-ին տարիներ կպահանջվեն պաշտպանական նոր ծրագրի իրականացման համար
ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարներից տարիներ կպահանջվեն՝ զորքերը նախապատրաստելու պաշտպանության և զսպման նոր ծրագրերին, երկուշաբթի ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը։
«Դա ժամանակ կպահանջի: Անմիջապես փոփոխության հասնել հնարավոր չի լինի: Առաջադրանքն ավարտելու համար մեզ շատ տարիներ կպահանջվեն: ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր պետք է կատարի աշխատանքը», - մեջբերում է նրա խոսքերը EFE գործակալությունը:
ՆԱՏՕ-ն խոստանում է պաշտպանական պլանների մշակման հարցում խուսափել Ռուսաստանի Դաշնությանը թերագնահատելուց։
Միաժամանակ, Բաուերը վստահեցրել է, որ նոր ծրագրերը նույնիսկ մինչև դրանց ավարտը կօգնեն դաշինքին առավել արդյունավետ դիմակայել տարբեր սպառնալիքների։
Բաուերի խոսքով՝ ակնկալվում է, որ պլանները հավանության կարժանանան Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի մասնակիցների կողմից։
«Իսկ Վիլնյուսից հետո կսկսվի իրական աշխատանքը (...): Մեզ անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել, որ կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել»,- ասել է նա։
Ակնկալվում է, որ նոր ծրագրերը կապահովեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլիին լրացուցիչ ցամաքային ուժերի, ինքնաթիռների և նավերի տրամադրում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հ...
Հրադադարի խախտման դեպքեր՝ Մարտունու և Շուշիի շրջաններում. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի 2 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանո...
Ադրբեջանը կրակ է բացել արտեզյան ջրհորը նորոգող արցախցիների ուղղությամբ
Այսօր կեսօրին Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Տեղեկությունը հայտ...
Հրադադարի խախտում՝ Արցախում․ ՌԴ ՊՆ
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր...