ԱՄՆ-ն կասետային զինամթե՞րք կուղարկի Ուկրաինա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրելու հնարավորությունը, գրում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ առաջիկայում սպասվում է այս հարցում Սպիտակ տան վերջնական որոշումը, որից հետո զինամթերքը կարող է ներառվել Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթում՝ արդեն հաջորդ ամիս:
Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ կասետային զենքը կարող է օգնել ուկրաինացի զինվորականներին:
CNN-ը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները 2016 թվականին սկսել է աստիճանաբար դադարեցնել կասետային զինամթերքի օգտագործումը, քանի որ դրանք պարունակում են հարյուրավոր փոքր «կասետային ռումբեր», որոնք հաճախ ռազմի դաշտում մնում են չպայթած՝ վտանգ ներկայացնելով քաղաքացիական անձանց համար:
Նմանատիպ հոդվածներ
Հրադադարի խախտում՝ Արցախում․ ՌԴ ՊՆ
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր...
Հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում իրավիճակի մասին
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում ռուս խաղաղապահների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք է գրան...
Արցախի ՊՆ հայտարարությունը՝ Մարտակերտում իրավիճակի մասին
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․Հունիսի 27-ի ժամը 20:05-ի սահմաններում իբր հայկակ...
Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ Արցախի ՊՆ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր ունի։ Տեղեկությունը հ...