Կրեմլը փորձում է վերահսկողության տակ առնել «Վագներ»-ի խումբը․ WSJ
The Wall Street Journal-ը լայնածավալ նյութեր է հրապարակել այն մասին, թե ինչպես կարող է «Վագներ»-ի խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը ազդել Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա, որտեղ վերջին տարիներին ներկա են եղել ռուս վարձկանները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ռուսական իշխանությունները, որոնք տարիներ շարունակ հերքել են վարձկան զինյալների խմբավորման հետ կապերը, շաբաթ օրը Եվգենի Պրիգոժինի շարասյուների կանգ առնելուց մի քանի ժամ անց կազմակերպեցին դիվանագիտական ակտիվություն՝ վստահեցնելու Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում գտնվող գործընկերներին, որ խմբավորման գործողություններն այնտեղ կշարունակվեն, բայց արդեն այլ ղեկավարությամբ, գրում է WSJ-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները շտապ թռիչք են կատարել Սիրիա, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն և Մալի։
«Ռուսաստանը կարծես փորձում է յուրացնել Պրիգոժինի վարձկանների հսկայական ցանցը, սակայն դեռ պարզ չէ, թե որքանով է դա հնարավոր և որքան արագ դա կարող է տեղի ունենալ», - նշում է հրատարակությունը։
««Վագներ»-ի խումբն օգնեց Ռուսաստանին ամրապնդել իր ազդեցությունը, և կառավարությունը չի ցանկանում հրաժարվել դրանից», - մեջբերում է WSJ-ը՝ Արևմտյան Աֆրիկայում ԱՄՆ նախկին հատուկ բանագնաց Ջոն Փիթեր Ֆեմի խոսքերը:
WSJ-ը նաև մեջբերում է որոշ միջազգային փորձագետների, ովքեր ասում են, որ ԱՄՆ-ն կարող է օգտվել խառնաշփոթից և փորձել գրավել ազդեցությունն այն երկրներում, որտեղ գործում էր «Վագներ»-ի խումբը։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում իրավիճակի մասին
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում ռուս խաղաղապահների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք է գրան...
Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ Արցախի ՊՆ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր ունի։ Տեղեկությունը հ...
Մարտունիում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ոստիկանություն
Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստ...
Արցախի ՊՆ հայտարարությունը՝ Մարտակերտում իրավիճակի մասին
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․Հունիսի 27-ի ժամը 20:05-ի սահմաններում իբր հայկակ...