Պրիգոժինը ստիպված էր գործել ավելի շուտ, քան ծրագրված էր․ WSJ-ն մանրամասներ է հայտնել
Ռուսաստանում տեղի ունեցած զինված ապստամբության ժամանակ «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը մտադրվել էր գերի վերցնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ի ամերիկյան բիզնես հրատարակությունը։
Հրատարակությունը նշել է, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Պրիգոժինի ծրագրերի մասին իմացել է դրանց իրագործումից 2 օր առաջ, և որ դա ստիպել է նրան վերջին պահին փոխել իր ծրագրերն ու սկսել երթով շարժվել դեպի Մոսկվա։
Արևմտյան հետախուզության աշխատակիցները Պրիգոժինի պլանների մասին նախապես իմացել են արբանյակային լուսանկարներից և էլեկտրոնային հաղորդագրությունների որսումներից։ Ըստ WSJ-ի աղբյուրների՝ Պրիգոժինի պլանը բավականին իրագործելի էր և ձախողվեց միայն դրա մասին տեղեկատվության արտահոսքից հետո, ինչը «Վագների» ղեկավարին ստիպեց իմպրովիզներ անել, քանի որ իմանալով այս արտահոսքի մասին՝ Պրիգոժինը ստիպված էր գործել ավելի շուտ, քան նախատեսված էր:
«Վագների» զորքերի կողմից Դոնի Ռոստովը գրավելու դյուրինությունը, ըստ հետախուզության պաշտոնյաների, վկայում է այն մասին, որ ռուսական կանոնավոր զորքերի առանձին հրամանատարներ կարող էին ներգրավված լինել դավադրության մեջ: Նախկինում նման տեղեկություն արդեն հայտնել էր NYT-ը։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում իրավիճակի մասին
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում ռուս խաղաղապահների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք է գրան...
Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ Արցախի ՊՆ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր ունի։ Տեղեկությունը հ...
Մարտունիում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ոստիկանություն
Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստ...
Արցախի ՊՆ հայտարարությունը՝ Մարտակերտում իրավիճակի մասին
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․Հունիսի 27-ի ժամը 20:05-ի սահմաններում իբր հայկակ...