«Մի՞թե Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան 120․000 մարդու կյանքը». Արթուր Խաչատրյան
«Ինչո՞ւ Ադրբեջանը մինչև այս պահը պատժված չէ: Դուք, որ այստեղից խոսում եք միջազգային իրավունքի մասին, մարդու իրավունքների մասին, ինչո՞ւ հետևողականորեն չեք պատժում Ադրբեջանին՝ ձեր իսկ սկզբունքներն անտեսելու ու ոտնատակ տալու համար: Մի՞թե Ադրբեջանի նավթային շանտաժն ավելի ուժեղ է, մի՞թե Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան 120․000 մարդու կյանքը, 30․000 երեխայի կյանքը, թերսնումը, կրթության, առողջության իրավունքից զրկումը։ Սա՞ է այն իրավունքը, որը դուք այդքան վեհանձն քարոզում եք, մի՞թե կարելի է երկակի ստանդարտներն այսքան նողկալիորեն առաջ մղել։ Մարդու իրավունքներից եք խոսում և ուզում եք՝ ձեզ հավատա՞ն», - ՄԱԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ՝ դիմելով միջազգային գործընկերներին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել էր 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...