Բրազիլիայի նախագահը դժգոհել է Ֆրանսիայի և Իտալիայի նախագահնների հետ ճաշերի ժամանակ մատուցված սննդից
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան դժգոհել է ուտեստներից, որոնք իրեն առաջարկել են Ֆրանսիա և Իտալիա կատարած այցերի ընթացքում այդ երկրների ղեկավարների հետ ճաշելու ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը ։
«Ես ճաշել եմ (Ֆրանսիայի նախագահ Էմանուել) Մակրոնի և (Իտալիայի նախագահ Սերջիո) Մատարելլայի հետ: Երկու ճաշ պալատներում. դրանք այնքան էլ լավ չէին», - ասել է Լուլա դա Սիլվան իր յութուբյան ալիքում հրապարակված հարցազրույցում:
Բրազիլիայի նախագահի դժգոհությունն առաջացրել է ուտեստների չափաբաժինները, որը նա համարել է «շատ փոքր և սահմանափակ»։
«Անկեղծ ասած, չեմ կարողանում դրան ընտելանալ, ինձ քանակ է պետք, գուցե դա շատակերություն է իմ կողմից, բայց ես սիրում եմ քանակ»,- ասել է Բրազիլիայի ղեկավարը։
Նա նշել է, որ պաշտոնական ընդունելություններին մատուցվող սնունդը հիմնականում չի համապատասխանում իր ճաշակին։ Նա խոստովանել է, որ ճանապարհորդելիս կարոտում է բրազիլական ավանդական ուտեստները, ինչպիսիք են ռաբադան և գալինհադան։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Հայտնում է ԱԳ նախարարություն...
Մեկնարկել է Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մ...