Սերյան Օհանյանը պարզաբանել է, թե ինչու ընդիմադիրները չեն մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին
Մենք քննիչ հանձնաժողովի նիստին չենք մասնակցում, որովհետև այդ քննիչ հանձնաժողովն իր ՔՊ մեծամասնությամբ, իր մասնագիտական կարողություններով այս ծավալուն գործընթացը՝ պատերազմի հանգամանքները, չի կարող լիարժեք բացահայտել, ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ի՞նչ է նշանակում՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակային քննիչ հանձնաժողովին է մասնակցում և ելույթ է ունենում: Քննիչ հանձնաժողովի կանոնակարգի 6-րդ կետում նշված է, որ քննիչ հանձնաժողովը պետք է փակ և գաղտնի աշխատի:
Ինչու՞ մնացած բոլոր անդամները, որոնք մասնակցել են քննիչ հանձնաժողովին, փակ են ներկայացել, իսկ Նիկոլ Փաշինյանը բաց հրապարակային է խոսում, հերթական մամուլի ասուլիսն է տալիս»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Հայտնում է ԱԳ նախարարություն...
Մեկնարկել է Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան...
Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն. ԱՄՆ-ում նա կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը ահյտնում են ԱԳՆ մամուլի ծառայ...