«Մովսես Հակոբյանը թող գա քննիչ հանձնաժողով ու ներկայացնի ամբողջ տեղեկատվությունը»․ Անդրանիկ Քոչարյան
2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է լրագրողների հարցին։ Նա անդրադարձավ Մովսես Հակոբյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նախկին ռազմական գլխավոր տեսուչ Մովսես Հակոբյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին, անհիմն համարելով նրա հայտարարությունը։
«Պարոն Հակոբյանը ամպագորգոռ հայտարարություններ անելու փոխարեն, այս էլ որերորդ անգամ քննիչ հանձնաժողովը հրապարակային հրավիրում է, թող գա ու պարզապես ներկայացնի այն ամբողջ տեղեկատվությունը, ինչին ինքը տիրապետում է։ Հիմա ուշադիր հետեւել է, արձագանքել է այն հատվածներին, որը վարչապետը հրապարակայնացրեց, բայց չէ՞ որ այդ դրվագների հետ կապված ինքն ասելիք ունի։ Եվ քննիչ հանձնաժողովը շատ կցանկանար իրեն լսել։ Մենք բոլոր հրավերներն ուղարկել ենք այն պաշտոնյաները, որոնք ասելիք ունեն, դա եւ Վարդան Օսկանյանն է, եւ Տիրան Խաչատրյանն է, եւ Մովսես Հակոբյանն է, էլի կլինեն պաշտոնյաներ, որոնք անպայման հրավիրվելու են։ Կարծում եմ՝ քննիչ հանձնաժողով չգալը չի բխում ոչ մեր երկրի շահերից, ոչ էլ տվյալ պաշտոնյաների պաշտոնավարման ընթացքում տեղեկությունը հանձնաժողովին չներկայացնելու շահերից»,- ասել է Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...