«Ես զորահավաքը դադարեցնելու հրաման չեմ տվել». վարչապետը պատասխանել է Մովսես Հակոբյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ինքը 44–օրյա պատերազմի ընթացքում հրաման չի տվել դադարեցնել զորահավաքը։ Այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հարցին, թե ինչո՞ւ է պատերազմի ընթացքում դադարեցվել կանոնանվոր զորահավաքը։

 

«Ես գիտեմ ում կողմից է այդ տեղեկատվությունը հրապարակման դրվել ` Մովսես Հոկոբյանի կողմից։ Ասվել է, թե ես իբր հրաման եմ տվել զորահավաքաը դադարեցնել։ Չկա նման բան , բացարձակապես չկա նման բան»,– հայտարարել է նա։

 

Այդ օրերին նա պարզել է, որ բանակից նոր զորացրվածները երկու տարի ենթակա չեն զորակոչի, ինչը նա համարում է անտրամաբանական, քանի որ, ըստ վարչապետի, բանակից նոր զորացրվածները պետք է մոբռեսուրսի ամենամարտունակ հատվածը լինեն։

 

Այդ է եղել պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ընթացքում հանդես է եկել ինքնակամ կամավորագրվելու կոչով, իսկ ՏԻՄ մարմիններին հանձնարարել է կազմակերպել այդ գործընթացը։

 

Հիշեցնենք՝ 2020 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ էր հղել՝ վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածներին հորդորելով ներկայանալ զինկոմիսարիատ, քանի որ մեր օրենսդրությունը թույլ չի տալիս նույնիսկ ռազմական դրության ժամանակ զորակոչել նրանց։

Քաղաքականություն