«Շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ մեր բարեկամներին՝ անսասան և սկզբունքային դիրքորոշման համար». Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումները:
«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումները, որոնք կազմակերպվել են հունիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում:Խորը երախտագիտություն ենք հայտնում լսումների բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսականներ Քրիս Սմիթին, Ջեյմս ՄըքԳավերնին, Ադամ Շիֆին, Ֆրենք Փալլոին, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին` Ադրբեջանի անօրինական և ռազմատենչ նկրտումների մասին տեղեկացվածության բարձրացմանն ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար:
Առանձին ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ԱՄՆ կոնգրեսականներն իրենց ելույթներում կոչ են արել ԱՄՆ ղեկավարությանը գործադրել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, կանխելու հետագա լարվածությունը, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմների ու նոր հանցագործությունների։
Համոզված ենք, որ նման ձևաչափով լսումների անցկացումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ բարոյական տեսանկյուններից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր ու սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի և հայոց պետականության, այլ նաև՝ տարածաշրջանային կայունության և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար։
Շնորհակալություն ենք հայտնում նաև ԱՄՆ մեր բարեկամներին՝ անսասան և սկզբունքային դիրքորոշման համար, ինչպես նաև հույս հայտնում, որ նման լսումների անցկացումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման նախօրեին կարևոր ազդակ կարող է դառնալ Արցախի ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման և անվտանգային ու հումանիտար բնագավառներում առկա մարտահրավերների հաղթահարման համար»։
Նմանատիպ հոդվածներ
«Պրիգոժինը նվաստացրեց Պուտինին». Միխայիլ Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հիասթափված է Ռուսաստանում իշխանությունը զավթելու փ...
Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն. ԱՄՆ-ում նա կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը ահյտնում են ԱԳՆ մամուլի ծառայ...
«Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը». Զախարովա
Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման...
Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, որոնց միջազ...