ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին անվանում է մեղավոր 136 երեխայի սպանության համար
Պատերազմական գոտիներում երեխաների իրավիճակի մասին ՄԱԿ-ի տարեկան զեկույցում կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանին անվանել է մեղավոր 2022 թվականին Ուկրաինայում 136 երեխայի սպանության մեջ և ներառել ռուսական բանակը համաշխարհային իրավախախտների ցուցակում։ Այս զեկույցին ծանոթացել են Reuters-ը և France-Presse-ը:
Գուտերեշի խոսքով՝ իրեն «հատկապես ցնցել են» սպանված ու հաշմանդամ դարձած երեխաների մեծ թիվը, ինչպես նաև ռուսական բանակի կողմից դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումները։ ՄԱԿ-ը հաստատում է, որ Ռուսաստանի զինված ուժերը և նրանց հետ կապված խմբերը նաև վնասվածքներ են հասցրել 518 երեխայի, օգտագործել 91 երեխայի որպես կենդանի վահան և իրականացրել 480 հարձակում դպրոցների և հիվանդանոցների վրա։
Գուտերեշը նաև ընդգծել է, որ ուկրաինական զինված ուժերի կողմից երեխաների նկատմամբ նման հանցագործությունների թիվն է իրեն խիստ անհանգստացնում։ Ըստ զեկույցի՝ ուկրաինական բանակը պատասխանատու է 80 երեխայի մահվան, 175 երեխայի վիրավորվելու և 212 դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակումների համար։ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, չկան համաշխարհային իրավախախտների ցուցակում:
Զեկույցը կենտրոնանում է հակամարտությունների գոտիներում երեխաների սպանության, հաշմանդամության, սեռական բռնության, առևանգման և հավաքագրման, օգնության մերժման և դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակումների վրա:
Զեկույցն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, որում Ռուսաստանն ունի վետոյի իրավունք և հաճախ կիրառում է այն, և պաշտոնապես կհրապարակվի հաջորդ շաբաթ, հաղորդում է France-Presse-ը։
Միջազգային քրեական դատարանը մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդեր է տվել՝ Ուկրաինայից ապօրինի կերպով երեխաներին դուրս բերելու և Ուկրաինայից ապօրինի կերպով մարդկանց Ռուսաստան տեղափոխելու մեղադրանքով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Այսօր ժամը 17:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում...
Ադրբեջանկան զորքերին հրամայված էր լայնածավալ հարձակողական գործողություն սկսել Սյունիքի հատվածում. Bagramyan26
Հունիսի 15-ին, ադրբեջանական դրոշի հետ կապված սադրանքից հետո, երբ ադրբեջանցիներն անսպասելիորեն համարժեք պատասխան ստացան,...
Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել. Արցախի ՊՆ
Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետև...
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երրորդ ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16:00-ին կրակ են բացել սահմանագոտու արևել...