Ուկրաինական բանակը հրթիռներ է արձակել Ղրիմ տանող ճանապարհի կամուրջների ուղղությամբ
Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն հայտարարել է, որ ուկրաինական բանակը հրթիռային հարված է հասցրել Սիվաշի ծովածոցով Ղրիմ տանող ճանապարհի կամուրջներին։ Կամուրջները վնասված են, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես գրել է Սալդոն, հարվածը հասցվել է Չոնգար շրջանի կամուրջներին։
«Կամուրջների վրա վնասվել է ճանապարհի մակերեսը։ Ժողովրդի շրջանում տուժածներ չկան․․․․ Խերսոնի շրջանի և Ղրիմի միջև հաղորդակցությունը շարունակում է գործել. տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորախես կազմակերպված է պահուստային երթուղու երկայնքով», — գրում է Սալդոն։
Նա ենթադրում է, որ հարվածի պատճառ են դարձել Storm Shadow հրթիռները։
Չոնգարով անցնող ճանապարհն ամենակարճն է Ղրիմից դեպի Մելիտոպոլ և դեպի հարավային ճակատ, որտեղ այժմ ուկրաինական բանակը փորձում է առաջ շարժվել:
Թե կոնկրետ երբ է հասցվել հարվածը, Սալդոն չի հստակեցրել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Վերին Շորժայի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահ...
Արցախում ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ
Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջա...
Պրիգոժինը խոստանում է լուծել «Ռուսաստանը խայտառակած դավաճանների և հանցագործների հարցը»
Մեր երկրի ղեկավարությունը մոռացել է արդարություն բառը և այդ պատճառով իրենք կպատժվեն։ Այս մասին Ateo Breaking թելեգրամյան...
Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրու...