Ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ազատության մեջ. պարզաբանում է արդարադատության նախարարը
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանեց հարցին, թե ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ազատության մեջ։
«Ես համարում եմ, որ մեր երկրում՝ անկախ նրանից, թե դու որ ժամանակաշրջանի պետական աշխատող ես եղել, և նաև անկախ նրանից, թե ում թիմից ես եղել, բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն, և մեծ, ծանր գործերի դեպքում ավելի ծավալուն աշխատանք է սպասվում: Ինչն է լավ, որ գնալով՝ իրավապահ համակարգը է՛լ ավելի պրոֆեսիոնալ է դառնում, և ավելի դժվար է լինում սողանցքներով պատասխանատվությունից խուսափելը»,- ասել է նա:
Մինասյանը նաև արձագանքեց այն հարցին, թե նշված նախագահների դատախազները մեկը մյուսի հետևից, իրենց դիմումների համաձայն, ազատվեցին աշխատանքից, և սա կասկածելի է թվում․ «Ինձ համար՝ ամենևին ոչ։ Համակարգում բարեփոխումներ են իրականացվում, և, բնականաբար, կլինեն մարդիկ, որոնք նոր մեթոդաբանությանը չեն հարմարվի և դուրս կգան։ Երբ դու ուզում ես քո ռազմավարական նպատակներին հասնես, քո թիմի հետ կապված դու ես որոշում կայացնում, եթե չես հարմարվում, կարող ես անցնել այլ աշխատանքի»։
Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ի՞նչ իշխանության մաս է կազմում, ո՞ւմ ընկերն է, նախարա՞ր է, թե՞ ով, պատժվելու է։ Առանց բացառության մարդը կրելու է պատասխանատվություն։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԱԾ-ն հայտարաություն է տարածել
Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի հեռախոսահամարների բաժան...
ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում. Փաշինյան
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ՀՀ կառավարության նիստին հայտ...
«Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը». Զախարովա
Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման...
Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, որոնց միջազ...