«Եթե որևէ չինովնիկ մեղադրվում է կոռուպցիայի համար, ասում է՝ հետապնդում է, դատավորն էլ, թե ճնշում է». Մինասյան
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը, առաջիկայում ՀՀ կառավարությունը կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը:
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
«Հռոմի ստատուտի հետ կապված անցած շաբաթ աշխատակազմը, պատասխանելով ԶԼՄ հարցադրումներին, ներկայացրեց, որ առաջիկայում ուղարկելու է, կարծեմ շաբաթների հարց է»,- նշել է նա:
Խոսելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ դատավորների նկատմամբ ճնշումների վերաբերյալ ԶԼՄ-ների հայտարարությունների մասին՝ նախարարն ասել է. «Կարեն Անդրեասյանի հետ կապված ԶԼՄ հայտարարությունները, իմ կարծիքով, բամբասանքներ են, նույնիսկ ընթացակարգային լավ չեն պատկերացնում՝ ԲԴԽ անդամի հետ կապված կարգավորումները որոնք են: Ուղղակի, իմ խորին համոզմամբ, պաշտպանվող կողմը բոլոր ձևերով փորձում է ակնհայտ կարգապահական գործի հետ կապված ինչ-որ մեկնաբանություններ անել, բայց դա իրենց պաշտպանական ստրատեգիան է:
Բնական է, որ իրավախախտները, որոնք ենթարկվել են պատասխանատվության, պետք է ինչ-որ ձևով պաշտպանվեն: Օրինակ՝ եթե մեկը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, որևէ չինովնիկ՝ նախկին կամ ներկա, ասում է, որ սա քաղաքական հետապնդում է, եթե դատավորը բռնվում է իրավախախտ գործունեության մեջ, պետք է ասի, որ ճնշում է: Բոլորն իրենց ձևով պաշտպանվում են: Նորմալ է, մենք էլ ժողովրդավար երկրում ենք, բոլորի կարծիքը լսում ենք, բայց չենք շեղվում մեր օրակարգից»:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԱԾ-ն հայտարաություն է տարածել
Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի հեռախոսահամարների բաժան...
ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում. Փաշինյան
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ՀՀ կառավարության նիստին հայտ...
«Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը». Զախարովա
Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման...
Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, որոնց միջազ...