«Մեծ Բրիտանիան կարող է կորցնել իր ազդեցությունը ՆԱՏՕ-ում». Բրիտանացի գեներալ
Բրիտանացի գեներալ Թիմ Ռեդֆորդը՝ Եվրոպայի դաշնակից ուժերի գերագույն հրամանատարի տեղակալը, ասել է, որ Մեծ Բրիտանիան կարող է կորցնել իր ազդեցությունը ՆԱՏՕ-ում և առաջատար ռազմական տերություններից մեկի կարգավիճակը, եթե չհրաժարվի բանակի կրճատման քաղաքականությունից։ Այս մասին նա ասել է The Daily Telegraph-ին տված հարցազրույցում։
Ռեդֆորդը նշել է, որ բրիտանական բանակը չափազանց փոքր է և պետք է աճի:
«Մենք ազդեցություն ունենք ՆԱՏՕ-ում, մենք լավ դիրք ունենք այստեղ։ Ես անհանգստանում եմ, որ եթե մենք ներդրումներ չանենք, չստեղծենք մեր սեփական արտադրական բազան և չցուցաբերենք առաջնորդություն, ապա մենք կարող ենք կորցնել այս պաշտոնը»,- ասել է բրիտանացի գեներալը։
Ռեդֆորդի կարծիքով՝ բրիտանական բանակը չունի բավականաչափ ռազմական անձնակազմ՝ աշխարհում առաջացող սպառնալիքներին արձագանքելու համար։ Նրա խոսքով՝ ռազմական տեխնիկայի և սպառազինության արդիականացումը պետք է տեղի ունենա Միացյալ Թագավորության զինված ուժերի հզորության ավելացմանը զուգահեռ։
Այս պահին բրիտանական բանակի կազմը մոտավորապես 76 հազար մարդ է, սա ամենացածր ցուցանիշն է 19-րդ դարի սկզբից ի վեր։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում լուծել Լեռնային Ղարաբաղի բնակչության մարտահրավերները». ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն իր թվիթերի միկրոբլոգում գրել է. «Այսօր մենք նաև կրկնում ենք մեր կոչը, որ արդյունավետ քայլեր ձեռնարկվեն՝...
«Առանց Արցախի, ՀՀ-ի գոյությունն է՛լ ավելի կվտանգվի, քան այսօր». բարոնուհի Քերոլայն Քոքս
Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակով անդրադարձել է Հայաստանում...
ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում. Փաշինյան
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ՀՀ կառավարության նիստին հայտ...
Արցախի ԱԱԾ-ն հայտարաություն է տարածել
Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի հեռախոսահամարների բաժան...