Թրամփը պատմել է, թե ինչ հարաբերությունների մեջ է Պուտինի հետ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ և ամուր հարաբերություններ ունի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն նրանք երկար ժամանակ չեն խոսել։ Այս մասին ամերիկացի քաղաքական գործիչը խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։

 

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ: Այսինքն՝ ես վաղուց չեմ խոսել նրա հետ, բայց շատ ամուր հարաբերություններ ունեմ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը։

 

ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ եթե ինքը մնար իր պաշտոնում, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը չէր սկսվի։

 

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ում այլ վարչակազմ լիներ, Կրեմլը կարող էր այլ ծրագիր ընտրել Ուկրաինայի կարգավորման համար։ 

 

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ գործող նախագահ Ջո Բայդենի նախորդը՝ Դոնալդ Թրամփը, պաշտոնավարելիս «և առանց ուկրաինական իրադարձությունների, շատ մեծ թվով պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ», չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը ռուսական կողմին մեղադրել է ընտրություններին միջամտելու մեջ, նրան իշխանության բերելու համար։

 

Պուտինը հայտարարել է, որ այժմ Մոսկվան և Վաշինգտոնը գրեթե չեն պահպանում շփումները