Բայդենի որդին կարող է ընդունել իր մեղքը հարկային հանցագործությունների մեջ․ The Hill
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը մտադիր է ընդունել իր մեղքը հարկային հանցագործությունների մեջ՝ հետաքննության հետ գործարքի շրջանակներում։ Այս մասին հայտնում է The Hill-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։
Նշվում է, որ եթե դատավորն ընդունի այս գործարքը, ապա հավանական է, որ 53-ամյա Հանթեր Բայդենը կխուսափի բանտարկությունից։
Բացի այդ, ըստ հրապարակման, Բայդենի որդին առանձին գործարքի մեջ է մտել հետաքննության հետ՝ անօրինական զենք պահելու մեղադրանքով։
Մինչդեռ ինքը՝ ամերիկացի առաջնորդը, բազմիցս հանդես է եկել ի պաշտպանություն որդու։ Մասնավորապես, երեքշաբթի Սպիտակ տունը նշել է, որ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը «սիրում են իրենց որդուն և աջակցում են նրան»։
2020 թվականին ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակված դատախազ Դեյվիդ Վայսը հետաքննում է Հանթեր Բայդենի հարկերը։ Դատախազները ուսումնասիրում են մի շարք ֆինանսական հարցեր, այդ թվում՝ արդյո՞ք Հանթեր Բայդենը և նրա ենթադրյալ համախոհները խախտել են հարկային և փողերի լվացման մասին օրենքները օտարերկրյա գործընկերների, հիմնականում՝ Չինաստանի հետ բիզնես վարելիս: Բայդեն կրտսերը նույնպես կասկածվում է զենք գնելու հետ կապված կեղծ ցուցմունք տալու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է,...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...