ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրիգոժինը մահացած վարձկանի ընտանիքին նվիրել է իր ընկերության մեքենան, որի վրա շուրջ 500 տուգանք է եղել
«Վագտներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մահացած վարձկանի ընտանիքին ավտոմեքենա է նվիրել։ Ինչպես պարզել է «Холод» լրատվականը, մեքենայի վրա կա 470 տուգանք, որոնց մեծ մասը՝ արագությունը գերազանցելու համար։
Հունիսի 14-ի երեկոյան Պրիգոժինի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որում Վագներ ՊՄԿ-ի հիմնադիրը Վլադիմիրի շրջանում ընտանիքի հետ կանգնած է մահացած վարձկանի գերեզմանի մոտ։
Նա հարցրել է հանգուցյալի կնոջը, թե արդյոք նա օգնության կարիք ունի։ Կինը պատասխանել է, որ մեքենան պետք է վերանորոգի։ Ի պատասխան Պրիգոժինն ասել է, որ կթողնի այն մեքենան, որով ժամանել է։
Լրագրողները պարզել են, որ 2022 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2023 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում այս մեքենայի վրա 470 տուգանք է եղել՝ ավելի քան 400 հազար ռուբլու չափով։ Տուգանքների մեծ մասը (340) նշանակվել է արագության գերազանցման համար։ Միայն դեկտեմբերին մեքենայի վարորդը վաստակել է 89 տուգանք, հունվարին՝ 95։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են. քաղաքացի
Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են: Auroranews-ն ահազանգ է ստացել: Ահազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանին սխա՞լ են զեկուցում. փոսալցման և գծանշման աշխատանքներն ավարտված չեն
Տիգրան Ավինյան ձեզ զեկուցելուց մեկ դուրս է գալիս որ դուք սխալ եք, մեկ զեկուցում են գծանշման աշխատանքները ավարտված են այն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բետոնե ցանկապատերը. Инфотека 24
Համացանցում տեղեկություններ ու տեսանյութեր են պտտվում, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտոնյանները ֆերմայում լողացել են կաթով ամանի մեջ. ՌԴ
ՌԴ-ի Ռոստովի մարզում ֆերմեր Դմիտրի Գանժենկոն և Սուսատ գյուղական բնակավայրի բնակարանային և կոմունալ ծառայությունների նախա...