ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները պետք է սառեցված մնան, քանի դեռ նրանք չեն հեռացել Ուկրաինայից․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով Կիևում ընդունել է աֆրիկյան երկրների պատվիրակությանը, ասել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունները պետք է սառեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը դուրս չի բերել իր զորքերը ուկրաինական տարածքներից, գրում է BBC-ն։
Նա ընդգծել է, որ Կիևի և Մոսկվայի միջև ցանկացած խաղաղ բանակցություն հնարավոր կլինի միայն Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։
«Մենք իրական աշխարհում ունենք իրական անհրաժեշտություն և ռուսական զորքերի իրական դուրսբերում անկախ Ուկրաինայի տարածքից»,- ընդգծել է Զելենսկին։
Խաղաղության նախաձեռնության պատվիրակությունը՝ Հարավային Աֆրիկայի առաջնորդ Սիրիլ Ռամաֆոսայի գլխավորությամբ, ժամանել է Կիև՝ հակամարտության երկու կողմերի հետ բանակցություններ վարելու՝ դրանք սկսելով ռազմական իրավիճակին անմիջականորեն չվերաբերվող հարցերից։
Ըստ աֆրիկյան յոթ երկրների պատվիրակության՝ իրենք շահագրգռված են հակամարտությունը դադարեցնելու հարցում, քանի որ աֆրիկյան շատ երկրներ կախված են ուկրաինական հացահատիկից և ռուսական պարարտանյութից, որոնց մատակարարումը տուժել է պատերազմի պատճառով:
Զելենսկին ասել է, որ պարենամթերքի պակասի և մայրցամաքում պարենային ճգնաժամի սրման մեղավորը ոչ թե Ուկրաինան է, այլ Ռուսաստանը, որը արգելափակել է Սև և Ազովի ծովերը։
Աֆրիկյան պատվիրակությունն այժմ մտադիր է այցելել Ռուսաստան։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ ...
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...