ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետք է հույս հայտնել, որ մահապարտների ցանկում դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությանը, թե 100 մահապարտ է պետք, որոնք կյանքը կզոհեն և մինչև վերջ կգնան։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ասաց, թե այդ հարցով պետք է գլխավոր դատախազությունը զբաղվի. «Ինչ վերաբերում է ձեր նշած մահապարտներին, պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցանկում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի՝ այդ խնդիրը լուծելու համար։ Կարծում եմ՝ «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են գտել»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե իրենց քաղաքական ուղեգիծն է՝ օրենքի գերակայություն և օրենքի դիկտատուրա. «Դա մեր նախընտրական թեզն է։ Ընդ որում, ասեմ հետևյալը․ ովքեր օրենքի գիծը կհատեն, օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղը այս կյանքում»։
Ըստ Փաշինյանի՝ ԼՂ հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ առաջիկայում մանրամասն խոսակցություն կլինի, այդ թվում՝ քննիչ հանձնաժողովում. «Եթե մահապարտների ջոկատ կազմող էին, իրենք էին ընդունել սկզբունքները, որոնցով ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի մաս։ Ուրիշ բան՝ ճանաչել են դրսում, ներսում եկել, մահապարտի ջոկատներ են կազմել։ Իսկ նշված մահապարտների ջոկատները՝ նշված մարդու նման նախարարական կաբինետներում նստած, զբաղված են եղել բոլորովին այլ խնդիրների լուծմամբ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոչիում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Երասխ: Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեր ելույթից հետո ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերները ձեր օգտին չենք քվեարկելու». Ալեն Սիմոնյան
«Ուզում եմ հասկանալ՝ Ձեր այստեղ գալու իմաստը։ «Ակնհայտ է, որ Դուք բացասական վերաբերմունք ունեք իշխող խմբակցության նկատմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էդ աղջիկը երևի հավանոցում է դաստիարակվել». ՔՊ–ականը վիրավորել է ընդդիմադիր կին պատգամավորին
Լավ, երկու խմբակցությամբ չկարողացաք մի մասնագետ գտնել, որ չեզոք լինի՞, որ գա այս դաշտում աշխատի, մոռանա՝ դուք ինչ նախասի...