ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էդ աղջիկը երևի հավանոցում է դաստիարակվել». ՔՊ–ականը վիրավորել է ընդդիմադիր կին պատգամավորին
Լավ, երկու խմբակցությամբ չկարողացաք մի մասնագետ գտնել, որ չեզոք լինի՞, որ գա այս դաշտում աշխատի, մոռանա՝ դուք ինչ նախասիրություն ունեք, մեզ ոնց է վերաբերում: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Նշենք, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են առաջադրել Անահիտ Սարգսյանին:
«Չգտա՞ք էդ մասնագետին: Է՞ս էր ձեր գտած մասնագետը, որը պատրաստ է ժողովրդի հետ խնդիր ունենալ, որի աչքերին արցունք է գալիս, երբ Արցախ է մտնում: Մեկն էլ տենց կար, ձեր «հայրենիքի փրկության» ժամանակ փողոցներում քայլում էր, հիմա ամերիկաներում ֆռֆռում է»,-ասել է նա:
Խաչատրյանը նկատեց, որ խոսքի ազատությունը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը տեսնի՝ ով է պոռոտախոս, ով է գործ անող, ով է աթոռի մեռած, ով է ժողովրդին նվիրված: «Ես ման եմ գալիս, շփվում եմ մարդկանց հետ, տեսնում եմ եւ համակիրներ, եւ ձեր համակիրներին: Տեսնում եմ մեր համակիրների բարյացկամությունը, ձեր համակիրների անզուսպ, անդաստիարակ պահվածքը, որ դուք եք սերմանում՝ ատելություն, լկտիություն, անդաստիարակություն, եւ այս ամբիոնից էլ եք ձեզ թույլ տալիս այդպես խոսել: Մեկը կա, երեւի հավանոցում է դաստիարակվել, գալիս ասում է՝ «ԱԺ նախագահի թոռին թառած»:
Մտծում եմ՝ էս աղջիկը հավանոցում է դաստիարակվել, որովհետեւ հավն է թառում: Հաշիվ տվեք ձեզ, ձեր չափը ճանաչեք»,-հայտարարել է պատգամավորը:
Երբ տեղից նույն կոչն իրեն արեցին, նա շարունակեց. «Ես ինձ հաշիվ տալիս եմ, այնքանով եմ հաշիվ տալիս, որ ի տարբերություն ձեզ, չեմ ընդհատում խոսողներին: Իսկ դուք ձեզ իրավունք եք վերապահում զսպեք ձեզ, սովորեք ձեզ պահել խորհրդարանում որպես պատգամավոր»:
Այ խոսքերից հետո դահլիճից ռեպլիկներ հնչեցին, լեզվակռիվ սկսվեց, նիստը վարող Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Լավ, հանգստացեք մի հատ, հլը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոչիում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Երասխ: Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեր ելույթից հետո ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերները ձեր օգտին չենք քվեարկելու». Ալեն Սիմոնյան
«Ուզում եմ հասկանալ՝ Ձեր այստեղ գալու իմաստը։ «Ակնհայտ է, որ Դուք բացասական վերաբերմունք ունեք իշխող խմբակցության նկատմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետք է հույս հայտնել, որ մահապարտների ցանկում դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությանը, թե 100 մա...