Մինչև 2013թ․ արտադրված մեքենաների ներմուծումը Վրաստան կսահմանափակվի
«Մինչև 2013թ․ արտադրված մեքենաների ներմուծումը Վրաստան կսահմանափակվի»,- այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Մենք որոշեցինք երկրում ներդնել ավտոմեքենաների համար նախատեսված «Եվրո-5» ստանդարտը:
Գործնականում դա նշանակում է, որ մինչև 2013թ․ արտադրված մեքենաների ներկրումը սահմանափակվելու է։ Մեր ցանկությունն է, որ մարդատար ավտոմեքենաների կանոնակարգը ուժի մեջ մտնի 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ ավտոբուսների և բեռնատարների համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից։ Մենք դեռ քննարկում ենք դա»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ նշված ժամկետներից հետո երկրում այլևս հնարավոր չի լինի գրանցել «Եվրո-5» ստանդարտին չհամապատասխանող մեքենաներ։ Ղարիբաշվիլին նաև հայտնել է, որ կարգելվի Վրաստանից կատալիզատորների արտահանումը։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքի 6-ամսյա ապօրինի շրջափակում. ՀՀ ԱԳՆ գրառում է արել
ՀՀ ԱԳ նախարարությունը թվիթերյան իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս ձգվող արգելափակման...
Ադրբեջանական կողմը դիտավորյալ խոչընդոտում է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախ. Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավոր...
Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոց...
Փարիզի խորհուրդն Արցախում ապրող և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնելու բանաձև է ընդունել
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադր...