Փաշինյանի աշխատավայրը կրկին վերանորոգվում է. «Հրապարակ»
Վարչապետի աշխատակազմը կրկին վերանորոգում է աշխատակազմի շենքը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Այդ նպատակի համար արդեն իսկ 36 մլն 384 հազար դրամ է հատկացվել, որը փոխանցվել է «Շին բարեկարգում» ՍՊԸ-ին։ Դեռևս 2019 թվականին 124.5 մլն դրամ էր հատկացվել կառավարության շենքի վերանորոգման համար, 2022 թվականի նոյեմբերին՝ ընդամենը 6 ամիս առաջ, 38 մլն 790 հազար էր հատկացվել վարչապետի աշխատակազմի վարչական շենքի վերանորոգման համար, բացի այդ էլ նոր վերելակներ ու թանկարժեք գորգեր էին գնվել։
Փաստորեն ամեն տարի վարչապետի աշխատակազմի շենքը վերանորոգում են։ Այս անգամ էլ դռներն ու պատերը, հատակն են փոխում»,- գրել է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Փարիզի խորհուրդն Արցախում ապրող և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնելու բանաձև է ընդունել
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադր...
Լաչինի միջանցքի 6-ամսյա ապօրինի շրջափակում. ՀՀ ԱԳՆ գրառում է արել
ՀՀ ԱԳ նախարարությունը թվիթերյան իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս ձգվող արգելափակման...
Ադրբեջանական կողմը դիտավորյալ խոչընդոտում է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախ. Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավոր...
Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոց...