Ստամբուլում մեկ միլիարդ կեղծ դոլար են առգրավել
Ստամբուլի ժանդարմերիայի վարչությունը առգրավել է Թուրքիայի պատմության մեջ կեղծ թղթադրամների խոշորագույն խմբաքանակը՝ 1 մլրդ դոլար արժողությամբ: Դրանք նախատեսված էին Աֆրիկայի երկրներ արտահանելու համար։ Տեղեկությունը հայտնում է թուրքական DHA գործակալությունը։
Նշվում է, որ Ստամբուլի թաղամասերից մեկի պահեստում, որտեղ պահվում էին կեղծ դոլարներ, առգրավվել է 10 մլն հատ 100–դոլարանոց թղթադրամ:
Գործի հետաքննության շրջանակում արդեն ձերբակալվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք շվեդացի և մեկական բրիտանացի և Գանայի քաղաքացիներ:
Առանձնատներում, որտեղ բնակվել են օտարերկրացիները, խուզարկություններ են կատարվել, որոնց ընթացքում խոշոր գումարներ ու թանկարժեք իրեր են առգրավվել:
Այն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, որոնց քաղաքացիներին ձերբակալել են, տեղեկացված են նրանց նկատմամբ հետաքննություն անցկացնելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզի խորհուրդն Արցախում ապրող և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնելու բանաձև է ընդունել
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադր...
Լաչինի միջանցքի 6-ամսյա ապօրինի շրջափակում. ՀՀ ԱԳՆ գրառում է արել
ՀՀ ԱԳ նախարարությունը թվիթերյան իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս ձգվող արգելափակման...
Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոց...
Ադրբեջանական կողմը դիտավորյալ խոչընդոտում է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախ. Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավոր...