18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիսուս Քրիստոսի անունով»․ նոր մանրամասներ՝ Ֆրանսիայում մարդկանց վրա դանակով հարձակումից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է հիվանդանոց` երեկ՝ հունիսի 8-ին Ֆրանսիայում հարձակման ենթակված երեխաներին տեսակցելու։ Այս մասին հայտնում է France 24-ը։
Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ ժամանել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրենոբլ քաղաք։ Այստեղ այժմ բուժում են ստանում վիրավոր երեխաներից երեքը։ Քննիչները փորձում են պարզել՝ խաղահրապարակում դանակահարության դրդապատճառները։
Պարբերականը հայտնում է, որ տուժածներից մեկը բրիտանացի է, մյուսը՝ Նիդեռլանդներից։ Վիրավորվել են նաև երկու մեծահասակներ։ Պարբերականը գրում է նաև, որ հանցագործը սև հագնված և մոտ 10 սանտիմետր երկարությամբ դանակով հարձակվել է երեխաների վրա և գոռացել․ «Հիսուս Քրիստոսի անունով»,- այս ամենը լսվել է ականատեսներից մեկի նկարահանած տեսանյութում:
Տեղի դատախազը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կասկածյալը թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ չի եղել։ Կասկածյալի մայրն ասել է, որ նա «շոկի մեջ է»։ Զինված ոստիկանները կասկածյալին ձերբակալել են հենց դեպքի վայրում։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել Ալպյան Անեսի քաղաքում։ Վիրավորներից երկուսը դեռ ծանր վիճակում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչն է եղել պատճառը. Իոաննիսյանը` Գրիգոր Լուսավորչ փողոցում ավտոմեքենայի շուռ գալու մասին
Գրիգոր Լուսավորչի վրա ավտոմեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տոկիոյի օդանավակայանում թռիչքուղու մոտ միմյանց են բախվել երկու ինքնաթիռ
Տոկիոյի Հանեդա օդանավակայանում թռիչքուղու մոտ միմյանց են բախվել երկու ինքնաթիռ, դրանից հետո որոշ թռիչքներ հետաձգվել են:&...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիվոստոկում հեղեղումների պատճառով ավտոբուսը վերածվել է ակվարիումի
Հակիրճ՝ ՌԴ-ի Վլադիվոստոկ քաղաքի եղանակի մասին, ավտոբուսը վերածվել է ակվարիումի։ Ուղևորները մինչև ծնկները նստել էին ջրի մ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճաբանություն Անապայի հյուրանոցներից մեկում․ հնչել են կրակոցներ
Այս գիշեր ՌԴ-ի Անապա քաղաքի հյուրանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ հայտնում է Gazeta.ru-ն։ Ա...