«Ուսումնասիրում ենք Ադրբեջանի ներկայացրած տեղեկատվությունը երկու հայ զինվորականների վերաբերյալ». Եղիշե Կիրակոսյան
Հայաստանի տարածքից առևանգված հայ զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի տրամադրած տեղեկատվությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուսումնասիրության փուլում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ տեղեկության մասին ներկայացվել է զինծառայողների հարազատներին:
«Այս պահին ուսումնասիրում ենք Ադրբեջանի ներկայացրած տեղեկատվությունը երկու հայ զինվորականների վերաբերյալ: Տեղեկատվության մասին ներկայացրել ենք նաև իրենց հարազատներին: Ուսումնասիրելուց հետո մինչև հունիսի 16-ը Եվրոպական դատարանին կներկայացնենք մեր մեկնաբանությունները՝ կապված այդ տեղեկատվության հետ: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի ապահովենք մեր հայրենակիցների պաշտպանվածությունը բոլոր առումներով»- ասել է Կիրակոսյանը:
Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը՝ Կիրակոսյանը նշեց, որ հունիսի 5-ին տարածված տեսանյութում իրավական խնդրահարույց տեսանկյուններ կան: Նա ընդգծեց՝ անհրաժեշտության դեպքում հաջորդիվ այն կօգտագործվի իրավական գործընթացներում:
Նմանատիպ հոդվածներ
Փարիզի խորհուրդն Արցախում ապրող և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնելու բանաձև է ընդունել
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադր...
Լաչինի միջանցքի 6-ամսյա ապօրինի շրջափակում. ՀՀ ԱԳՆ գրառում է արել
ՀՀ ԱԳ նախարարությունը թվիթերյան իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս ձգվող արգելափակման...
Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»
Մայիսի 16-ին լաբորատոր փորձաքննության է ներկայացվել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս մասին...
Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք․«2023 թվականի մայիսի 1...