Mersedes-ը մխրճվել է կայանված Зил-ի հետնամասի մեջ. զոհ կա
Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Սասունիկ գյուղի վարչական տարածքում «Արմենիա Վայն» գինու գործարանի հարևանությամբ Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայնաված Зил մակնիշի բեռնատարին։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու նշված գործարանի աշխատակիցները, դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադի բուժանձնակազմը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Հաղորդվում է, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Հուրգադայում շնաձուկը հոշոտում զբոսաշրջիկին. նոր կադրեր
Հուրգադայում զբոսաշրջիկը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է Baza թելեգրամյան ալիքը: Նախնական տ...
Երևանում 11 ամսական երեխան ընկել է բարձր հարկից և մահացել
Հունիսի 1-ին շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 11 ամսական երեխա, որն ըստ նախնական տեղեկություն...
Աղնջաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին, ժամը 17:19-ին Վայոց ձորի մարզային...
Ողբերգական ավտովթար. բախվել են BMW-ն ու VAZ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ...