Հրապարակվել են Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները
Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի մայիսի 14 -ի ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 268 պատգամավորական մանդատ, «Նոր բարեկեցություն» կուսակցությունը ՝ 5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը ՝ 50, «Կանաչ Ձախ» կուսակցությունը ՝ 61, աշխատավորական կուսակցությունը ՝ 5, Հանրապետաժողովրդական կուսակցությունը ՝ 169 և İYİ (Լավ) կուսակցությունը ՝ 43 տեղ:
«Արմենպրես»-ը գրում է, որ Թուրքական «Անադոլու» գործակալությունը, ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվել են կառավարության պաշտոնական տեղեկագրում ՝ Resmi Gazete-ում:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ՝ երկրում, արտերկրում և մաքսակետերում գրանցված 64 145 504 ընտրողներից ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 55 835 895-ը: Անվավեր է ճանաչվել 1 393 307 քվեաթերթիկ։
Թուրքիայում ընտրողների մասնակցությունը կազմել է 88,92 տոկոս, իսկ արտերկրում և մաքսակետերում ՝ 53,80 տոկոս: Ընտրություններին ընդհանուր մասնակցությունը կազմել է 87.05 տոկոս։
Նմանատիպ հոդվածներ
«Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները». ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպ...
Հայտնի է` Քիշնևում հնգակողմ հանդիպման ժամը
Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևին հարակից Բուլբոակա քաղաքի ամրոցում տեղի կունենա Եվրոպայի քաղաքական համայնքի հերթ...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա` հնգակողմ հանդիպմանը մասնակցելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրա...
ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին. ՀՀ ԱԳՆ
Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգո...