«Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն». Ֆիլիպ Ռիքեր
Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն: Այս մասին «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը տված հացազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին պաշտոնակատար և Կովկասում բանակցությունների գծով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը:
«Երկու առաջնորդները պետք է հանդիպեն և լսեն միմյանց, խոսեն միմյանց հետ, որքան հնարավոր է շատ ներգրավվեն երկխոսության մեջ, որպեսզի ավելի լավ հասկանան միմյանց, հասկանան, թե որ ուղղությամբ են շարժվում և ինչ մտահոգություններ կան»,- նշել է ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետ Ռիքերը:
Նրա պնդմամբ, անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում կստեղծի լայն հնարավորություններ՝ տարածշրջանում առևտրի, էներգետիկ ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման համար:
«Օրինակ, տրանսպորտի առումով՝ այն կնպաստի այս կարևոր աշխարհագրական տարածաշրջանի զարգացմանը, որի միջոցով Կենտրոնական Ասիան կկապվի Սև ծովի հետ՝ ստեղծելով կարևոր առևտրային հնարավորություններ, որոնք տարածաշրջանում օգուտ կբերեն բոլորին»,- պնդում է նա:
Ըստ Ռիքերի` Հարավկովկասյան այս երկարամյա հակամարտությունը ողբերգություն է: Այն խլել է բազմաթիվ կյանքեր, պատճառել կորուստներ, տասնամյակներով չեզոքացրել զարգացման հնարավորությունները։ Ըստ նախկին դիվանագետի, միջազգային հանրությունը մեծ ջանքեր է գործադրում՝ կողմերի միջև երկարատև, կայուն խաղաղության հասնելու համար:
«Ինչպես տեսնում եք՝ պետքարտուղար [Բլինքենն] անձամբ հանձնառու է [առաջ մղել] գործընթացը: Նա աջակցում է նաև մյուսներին, օրինակ՝ կողմերի առաջնորդներին՝ համախմբելու Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի ջանքերը՝ հնարավորություն ստեղծելով [Հայաստանի ու Ադրբեջանի համար] առաջ շարժվել խաղաղ ճանապարհով»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
ԱՄՆ պետքարտուղարությունը` մոսկովյան եռակողմ հանդիպման մասին
Պետքարտուղարությունը արձագանքել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակց...
Թուրք պատգամավորի կոշտ պատասխանը Ալիևին
Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մայիսի 25-ին մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ ժամանել են Իգդիր, այցելել...
ՀՀ-ն առաջին անգամ է լսում, որ ՌԴ-ն պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը. ՔՊ քարտուղար
Հայկական կողմն առաջին անգամ է լսում, որ Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված «Զանգեզուր...