ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենան բախվել է Լոնդոնի Դաունինգ-սթրիթի գլխավոր դարպասին

Մեքենան բախվել է Լոնդոնի Դաունինգ-սթրիթի գլխավոր դարպասին։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ ոստիկանությանը հղումով։

 

Մեկ անձ բերման է ենթարկվել։ Հստակեցվում է, որ ոչ ոք չի տուժել։  Տարածքը շրջափակված է ոստիկանների կողմից։

 

«Ժամը 16:20-ի սահմաններում մեքենան բախվել է Ուայթհոլի Դաունինգ սթրիթ դարպասին»,- ասվում է Լոնդոնի ոստիկանության հաղորդագրության մեջ։

 

Նշվում է, որ իրավապահ մարմինները դեպքի վայրում ձերբակալել են վարորդին։  Նա կասկածվում է վնաս պատճառելու և վտանգավոր վարելու մեջ։

 

Դաունինգ սթրիթ 10-ը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական նստավայրն է։

Քաղաքականություն

Պատահարներ