ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Գայանայի գիշերօթիկ դպրոցում․ զոհվել է առնվազն 19 աշակերտ

Գայանայում գիշերօթիկ դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 19 երեխա է զոհվել, գրում է RTVI-ը։

Հրդեհը բռնկվել է Մադիյա քաղաքում կիրակի երեկոյան։ Հրդեհի զոհ են դարձել 18 աղջիկ և մեկ տղա, հայտնում է CBC-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհի պատճառ կարող էր լինել դիտավորյալ հրկիզումը։ 

Ընդհանուր առմամբ գիշերօթիկ դպրոցում ապրում է 59 աղջիկ։ Հրդեհի պահին շենքում 56 մարդ է եղել։ Երբ դեպքի վայր են ժամանել հրշեջները, շենքն ամբողջությամբ այրվելիս է եղել կրակի մեջ։ Հրդեհից ընդհանուր առմամբ փրկվել է 20 մարդ։ 

Հրդեհի հետևանքով դեպքի վայրում զոհվել է 13 աղջիկ և մեկ տղա, ևս հինգը մահացել են հիվանդանոցում։ Եվս վեց երեխա տեղափոխվել է Ջորջթաունի հիվանդանոց, 17 մարդ շարունակում է մնալ Մադիայի հիվանդանոցում։