Բաքուն Քարվաճառը վերածել է ռազմականացված գոտու՝ ընդդեմ Հայաստանի. նախկին պատգամավոր
Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը Հայաստանի կողմից զենք գնելու կապակցությամբ դժգոհություն է հայտնել հենց Հնդկաստանի դեսպանի հետ հանդիպմանը՝ նկատի ունենալով Հնդկաստանի կողմից Երևանին զենք վաճառելուն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Միևնույն ժամանակ, 2020 թվականի պատերազմից հետո Ալիևը զենք է գնում, բանակը պատրաստում նոր պատերազմի, նույն Քարվաճառը վերածվել է ռազմականացված գոտու՝ Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ցատկահարթակի։ Ալիևն ուզում է, որ Հայաստանը չզինվի, չպատրաստվի և դիմադրություն չցուցաբերի»,- ասել է նա։
Հայաստանն անվանելով Արևմտյան Ադրբեջան՝ Բաքուն, ինչպես նշեց Հայրապետյանը, ցուցադրում է իր էքսպանսիոնիստական նպատակները։
«Ընդհանուր առմամբ, ես բանակցային գործընթացից շատ քիչ ակնկալիքներ ունեմ»,- հավելել է նա։
Այս դիրքորոշումը նախկին պատգամավորը բացատրել է տեղում Ադրբեջանի վարած քաղաքականությամբ։
«Կան տարբեր ձևաչափեր, և Բաքվի համար բանակցությունների մոսկովյան ձևաչափը ձեռնտու չէ, քանի որ Ռուսաստանն ունի իր օրակարգը։ Դա կապված է խնդրի լուծումը ձգձգելու, ԼՂ կարգավիճակի որոշումը ապագային հետաձգելու և այս ֆոնին այնտեղ իր ներկայությունը պահպանելու հետ։ Սա շահավետ չէ Ադրբեջանի համար, բայց նա չի կարող մերժել այս ձևաչափը։ Միաժամանակ, Հայաստանի իշխանություններն այլ ձևաչափերով այլ լուծումներ են քննարկում, օրինակ՝ բրյուսելյան ձևաչափով»,- ընդգծել է նախկին խորհրդարանականը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Պուտինը
Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:Իր խոսքո...
Մոտ 10 մլրդ դրամի, 23 անշարժ գույքի բռնագանձման պահանջ՝ Մհեր Սեդրակյանի ու ընտանիքի անդամների դեմ․ «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավ...
Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի. Ալիև
Այսօր հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հեյդար Ալիևը և Դուք,...
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...