ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռնատարը բախվել է Սպիտակ տան դիմաց գտնվող անվտանգության ցանկապատին

Բեռնատարը մխրճվել է Սպիտակ տան դիմաց գտնվող Լաֆայետ հրապարակի շրջակայքում գտնվող անվտանգության ցանկապատի մեջ։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ Ինչպես հայտնի է դարձել հեռուստաալիքին, դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ մայիսի 22-ին։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, վարորդը ձերբակալվել է: 

 

Գաղտնի ծառայության կապի բաժնի ղեկավար Էնթոնի Գուլիելմիի խոսքով՝ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ վարորդը կարող էր դիտավորյալ բախվել արգելապատնեշներին։ Նրա խոսքով, բեռնատարի զննությամբ ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել։ Իշխանությունները փակել են Սպիտակ տան շրջակայքի մի քանի թաղամասերի փողոցները։ Միջադեպի պատճառները ներկայումս հետաքննվում են։

 

Նշենք, որ տարածքում ընկած կար նաև նացիստների գլխավոր սիմվոլը պատկերող դրոշ։ 

Քաղաքականություն

Պատահարներ