ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելգորոդի մարզի 9 բնակավայրեր տարհանվել են․ ՌԴ ՊՆ-ն հակահարվածից կադրեր է հրապարակել
Բելգորոդի մարզի 9 բնակավայրեր տարհանվել են, այստեղ սկիզբ առած մարտական գործողությունների պատճառով։: Ռուսաստանի ՊՆ-ն կադրեր է հրապարակել և նշում է, թե դրանք ուկրաինական խմբերի ոչնչացումնից են։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ ավելի քան 24 ժամ շարունակվող բախումների հետևանքով առնվազն 12 խաղաղ բնակիչ վիրավորվել է, մեկ մարդ մահացել է տարհանման ընթացքում։ 82-ամյա կնոջ մահվան հանգամանքներն առայժմ չեն հստակեցվում։
Ռուսական կողմը հայտարարում է, որ երեկ առավոտյան Բելգորոդի մարզ են ներխուժել Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն խմբերը։ Պաշտոնական Կիևը պնդում է, որ Բելգորոդի գործողությունն իրականացնում են ռուսաստանցի տարագիրներից կազմված «Ռուսական կամավորական կորպուսի» և «Ռուսաստանի ազատություն» լեգեոնի մարտիկները։