Ողբերգական ավտովթար. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։15-ի սահմաններում Դալար-Այգեստան ավտոճանապարհին, Այգեստան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 76-ամյա Իսրայել Ա․-ի վարած Opel Vectra մակնիշի և 28-ամյա Գարիկ Ն.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Իսրայել Ա.-ն տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։ Իսկ BMW-ի վարորդ Գարիկ Ն․-ն օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Ըստ տեղեկությունների` բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Opel-ի գազաբալոնն ու «գլուշիտելը» պոկվել են և մոտ 10 մետր շպրտվել։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում ավտովթարից 7 մարդ է զոհվել
Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով 7 մարդ է զոհվել, նույնքան էլ վիրավորվել։ Այս մասին գ...
Բաքվի բնակելի շենքերից մեկում պայթյուն է եղել. զոհ կա
Բաքվում երկհարկանի հանրակացարանային շենքի առաջին հարկում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական վարկածով՝ պատճառը կենցաղային...
Մեքսիկայում 26 մարդ է զոհվել միկրոավտոբուսի վթարի հետևանքով
Առնվազն 26 մարդ է զոհվել կիրակի Մեքսիկայի արևելքում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է Mi...
Փակ շուկայի մոտակայքում բախվել է 5 ավտոմեքենա․ կան տուժածներ
Մայիսի 18-ին, ժամը 00:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ...