ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու ասիական երկրների հաշվին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը The Washington Post-ին տված հարցազրույցում ասել է, որ դաշինքը չի ընդլայնվելու ասիական երկրների հաշվին:
 

«ՆԱՏՕ-ն կմնա Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դաշինք, Ասիայի անդամ երկրների հետ այն գլոբալ դաշինք չի դառնա, և մեր հավաքական անվտանգության երաշխիքը տարածվում է ՆԱՏՕ-ի տարածքի վրա», - ասել է Յենս Ստոլտենբերգը: 
 

Ստոլտենբերգը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պաշտպանել են Ուկրաինայի՝ դաշինքին միանալու գաղափարը, սակայն դեռ վաղ է խոսել կոնկրետ ժամկետների մասին։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն օգնում են Ուկրաինային ապահովելու «բլոկային ուժերի հետ փոխգործունակությունը», ինչպես նաև բարեփոխելու և կատարելագործելու պաշտպանական և անվտանգության ինստիտուտները: