Ինչո՞ւ են բլուրներ ու սարեր անհետանում Երևան–Սևան ճանապարհից. պատգամավոր
Ազգային ժողովում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ շրջակա միջավայրի փոխնախարար Հակոբ Սիմիդյանին հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, թե ինչո՞ւ են Երևան–Սևան ավտոմայրուղու հարակից բլուրներն ու սարերը, բառիս բուն իմաստով, անհետանում։
«Երևան մտնող քամու հիմնական ուղղությունը հյուսիսայինն է, և այդ ավազի բաց հանքերից քամին ավազը բերում և Երևանի վրա է թափում։ Կառավարությանը սա չի՞ անհանգստացնում, թե՞ նորմալ է բերել ու սարերը վերացնել։ Վաղը-մյուս օրը տեխնիկան թույլ տա՝ կարելի է Արագածն էլ վերացնել»,– շեշտել է պատգամավորը։
Շրջակա միջավայրի փոխնախարար Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ կառավարությունը հարցով մտահոգված է։ Վստահեցնում է՝ զուտ գործառութային առումով այն, ինչ շրջակա միջավայրի նախարարության դաշտում է, արվում է։ Նշեց` օրենքի փոփոխությունները հենց այդ նպատակով են նախաձեռնված, որ առավել լայն գործելու հնարավորություն տան։
Նոր մշակված օրենքը ենթադրում է նաև հողօգտագործման ռեկուլտիվացիայի փուլը, այսինքն` աշխատանքներ, որոնք ուղղված են խախտված տարածքների վերականգնմանն ու հողային տարածքների՝ անվնաս վիճակի բերմանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի պետնախարարը Լենցովի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Քիչ առաջ ավարտվեց ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Այս մասին գրում...
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի 3-րդ երկրներ թռիչքների համար
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնա...
Թուրքիա կմեկնի Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնել են ԱԺ նախագահի մամուլի ծառայու...
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...