Քաղաքականություն

«ԱԳ նախարարների հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում»․ Եղոյան

Mariam Z.
«ԱԳ նախարարների հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում»․  Եղոյան

«Նախնական պայմանավորվածություն կա, և, ըստ դրա, ԱԳ նախարարների հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում»,- հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

 

Հիշեցնենք՝ օրերս ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման մասին։

Խոսելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Վաշինգտոն այցի և այնտեղ Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ բանակցությունների տևողության մասին, Եղոյանն ասել է, թե դա կախված կլինի բանակցությունների բովանդակությունից. «Հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունենք»։

 

Նրա խոսքով՝ բանակցություններն անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ողջ սպեկտրին. «Բնականաբար, բոլոր այդ հարցերով արվելու է ամեն ինչ՝ համաձայնության հասնելու համար․ հայկական կողմը՝ իր համար շահավետ լուծման, իրենք էլ, բնականաբար, իրենց»։

Եղոյանը չի համաձայնվել տեսակետին, թե բանակցությունները հայկական կողմի օգտին չեն եղել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250