![ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկան բերվի. Գայանե Աբրահամյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/75fd0dc7263f5c5137dc79a6ebdf37b5.webp)
ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկան բերվի. Գայանե Աբրահամյան
![ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկան բերվի. Գայանե Աբրահամյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/75fd0dc7263f5c5137dc79a6ebdf37b5.webp)
«Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից գնած զենքի տեղափոխումը Հայաստան»։ Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Ադրբեջանը Լաչինի միջանցքում է ՌԴ թուլությամբ, թե՞ համաձայնությամբ» հանրային քննարկման ժամանակ ասել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
«Վստահաբար, ունեմ այդպիսի տեղեկատվություն, ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկան բերվի։ ՌԴ-ն չպետք է խոչընդոտի, մեզ իր աջակցությունը հարկավոր չէ, բայց գոնե չխոչընդոտի, որ այն զենքը, որը գնել ենք, բերենք, չենք կարողանում բերել»,- ասել է նա։
Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ արձագանքել է, որ ՌԴ-ն պետք է ՀՀ-ին տա նաև տարիների ընթացքում փոխանցված գումարի դիմաց զենք։ «Տարիներով գումարներ ենք փոխանցել, որ զենք տա, բայց չենք ստացել։ Ստանանք, ի վերջո։ Մեզ ՌԴ-ից պետք է զենք և զորք, դիտորդ կարող ենք Զանզիբարից էլ բերել»,- ասել է նա։
Ըստ Գայանե Աբրահամյանի` չնայած փոխանցված զենքի դիմաց խոստացված զենքը Հայաստանը չի ստացել, այնուամենայնիվ, այդ գումարի վարկի տոկոսները ՀՀ-ն շարունակում է վճարել։